Աշխարհի ամենածանր ձուկն առաջին անգամ գտել են ԱՄՆ-ում
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենածանր ձուկն առաջին անգամ գտել են ԱՄՆ-ում

Վիթխարի Հուդվինքեր (Mola tecta) արևաձուկ է հայտնաբերվել Կալիֆոռնիայի նահանգի ափին: Այդ մասին գրել է Կալիֆոռնիայի UC Santa Barbara համալսարանի տեղեկատվական պորտալը:

Երկու մետրանոց հազվագյուտ էակին գտել են Սանտա Բարբարայի օկրուգի Գոլետա քաղաքի համալսարանի աշխատակիցները: Ալիքներից ափ նետված սատկած ձկան հետազոտման համար պահանջվել է ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից մի քանի մասնագետների օգնությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հուդվինքեր արևաձուկը որպես բացառիկ տեսակ հայտնաբերել է օվկիանագետ Մարիան Նայգաարդը 2017 թվականին: Ձկանը գտել է բնապահպան Ջեսիկա Նիլսենը: Նա գտածոյի մի քանի լուսանկարներ է արել և դրանք հրապարակել Facebook-ում: Նրա գործընկեր Թոմաս Թյոռները տեսել է լուսանկարները և նետվել լողափ՝ անձամբ տեսնելու արտասովոր ձուկը: Թյոռները հայտարարել է, որ նախկինում երբեք չի տեսել նման առանձնյակների և հիացել է դրա ոչ ստանդարտ արտաքինով: «Նա պոչ և ատամներ չունի: Սոսկ վիթխարի կլոր անցք է բերանի համար»,- նկարագրել է տղամարդը: Հուդվինքեր արևաձուկն աշխարհում ոսկրային ձկների ամենածանր տեսակն է: Ամենախոշոր ներկայացուցիչները հասնում են չորս մետր երկարության, երեք մետր լայնության և կշռում են մինչև 2,3 տոննա:



Նման նյութեր