Նիժնի Նովգորոդում հրաձգություն է տեղի ունեցել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ տուժածները հայեր են։
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել հայ զույգի վրա։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաընկերությունը։
«Ինչ–որ վիճաբանություն է եղել, ատրճանակներով հարձակվել են հայերի վրա։ Այն մարդիկ, որոնց վրա հարձակվել են ատրճանակներով, փորձել են փախչել ու դպրոցի շենք են մտել։ Կինն ու տղամարդը հայեր էին, տղամարդուն վիրավորել են։ Նրանք թաքնվել են դպրոցում», – պատմել է ականատեսը։
Հայտնի է, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը հետո հրաձգության է վերածվել։ Կրակողներն արտասահմանյան մակնիշի 2 մեքենայով փախել են դեպքի վայրից։ Կրակոցները շարունակվել են Տոնկինսկայա փողոցում` դպրոցի շենքի մոտ։ Նախնական տվյալների համաձայն` կրակել են օդամղիչ զենքով։ Վիճաբանության մասնակիցներից մեկը ուսի վնասվածք է ստացել։
Դրանից հետո զույգը թաքնվել է դպրոցում, որտեղից ոստիկանություն են կանչել։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ շենքերի մոտ արտակարգ ծառայությունների մեքենաներ են հավաքվել։