Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Ինչպես էր 1919-ից Ռուսաստանը զինում Թուրքիային
Տեսանյութն այստեղ՝ https://youtu.be/Pw1lm0hZDro
100 տարի առաջ՝ 1919 թվականին, մեր տարածաշրջանը բավական բարդ օրեր էր ապրում: Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմները սպառնալիք էին դառնում նաև Հայաստանի Հանրապետության համար:
1919 թվականին Թուրքիայում գործում էր երկու կառավարություն: Մեկը Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) գտնվող և միջազգային ճանաչում վայելող Սուլթանի իշխանությունն էր, մյուսը՝ Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) կառավարությունը, որին առայժմ որևէ երկիր կամ կազմակերպություն չէր ճանաչել:
Պարզելով Թուրքիան բաժանելու և հայկական պետություն ստեղծելու Անտանտի մտադրությունների դեմ պայքարի դրոշը՝ քեմալականներն իսկույնևեթ գործնական քայլեր ձեռնարկեցին դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ամենահարմար դաշնակիցն այդ պահին Լենինի կողմից ղեկավարվող բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը նույնպես ճանաչված չէր միջազգային հանրության կողմից»: