Կապանի օդանավակայանը գրեթե զրոյից են կառուցում։ 6 ժամվա ճանապարհի փոխարեն, այստեղ հնարավոր կլինի հասնել 45 րոպեում։
Ովքեր Երևանից Կապան են գնացել, նրանք կհիշեն` երկար ճանապարհի վերջում, աջ կողմում ասֆալտի շերտ կա։ Ժամանակին այստեղ մարզային օդանավակայան էր գործում։
«Կապա՞ն։ Իսկ քանի՞ կիլոմետր է մինչև այնտեղ։ Երեք հարյո՞ւր։ Ուրեմն 3 ժամում կհասնենք… Այսինքն` ինչպե՞ս թե վեց»։ Նման խոսակցություն մի օր տեղի ունեցավ այս հոդվածի հեղինակի և Ռուսաստանից Հայաստան ժամանած ծանոթների միջև։ Դե ինչ, աշխարհագրությունն աշխարհագրություն է մնում. ճանապարհի ուղիղ կեսն այստեղ լեռնային ոլորաններ են։ Ամռանը կարելի է Կապան հասնել 5 ժամում։ Իսկ ձմռանը, եթե նաև ճանապարհին մթնում է, լավագույն դեպքում` 6 ժամում։ Սակայն այժմ այդ 6 ժամն ուզում են կրճատեն մինչև 45 րոպե (մոտավորապես այնքան, որքան կազմում է Երևանի մի ծայրից մյուսը հասնելը)։ Այստեղ` Կապանում, կրկին կսկսի գործել օդանավակայանը. մինչև 2019 թվականը ուզում են ավարտել դրա կապիտալ վերանորոգումը։
2017 թվականին այստեղ սկսեցին ստուգել ասֆալտի և խճածածկի ամրությունը։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում որոշում են կայացրել` պետք է կապիտալ վերանորոգել, իսկ ծածկը` խորացնել, որպեսզի ավելի ամուր լինի։
Շուրջ 25 տարի ճանապարհի վրա չպայթած ռումբ էր մնացել։ 90-ականների սկզբին այստեղ հրետակոծություններ են եղել։ Թռիչքուղուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա` Ողջի գետի մյուս ափին Ադրբեջանական ԽՍՀ–ն է սկսվում։ Ե՛վ օդանավակայանը, և՛ Կապանը գնդակոծվում էին հարևան լեռներից։
2018 թվականին այստեղ փորձնական վայրէջք կատարեց մի թեթև ինքնաթիռ։ Նրա ուղևորներից մեկը Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանն էր։ Ինքնաթիռը տրամադրել էր Սոչիի մասնավոր մի ավիաընկերություն։ Օդաչուն շատ մեծ բարդության առաջադրանք իրականացրեց. իջեցրել էր ինքնաթիռը` կամաց վայրէջք կատարելով սարերով շրջապատված տեղանքում, առանց դիսպետչերական ուղեկցության։
Կապանի օդանավակայան տանող ճանապարհը
ԽՍՀՄ փլուզումից առաջ նման հմտություն ցուցաբերեցին նաև հայ օդաչուները. տասնյակ ուղևորների անվտանգության համար (որոնց ազգությունների չէին բաժանում)։
«Խորհրդային տարիներին Երևանից չվերթները շրջադարձ էին անում, որպեսզի վայրէջք կատարեն ոչ թե լեռներից, այլ հարթ կողմից։ Դրա համար նրանք մուտք էին գործում Ադրբեջանական ԽՍՀ–ից։ Այն ժամանակ դա վտանգավոր չէր։ Իսկ հետո… Վերջին չվերթն այստեղ վայրէջք է կատարել առանց շրջադարձի, անմիջապես լեռների միջով։ Ընդ որում, ոչ թե փոքր ինքնաթիռներ էին` մի քանի տեղանոց, այլ Як-40»,- ասում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
Կապանի օդանավակայան
Եթե այդպես ստացվել է, ապա կրկնակի փոքր ինքնաթիռ Կապանի օդանավակայանում հաստատ կարող է վայրէջք կատարել։ Չվերթների համար 19-տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռ են գնել, այն իր ժամին է սպասում Երևանի օդանավակայանում։
Այժմ և՛ օդանավը, և՛ օդանավակայանը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ–ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։ Օդանավի վերակառուցման խոշոր (և դեռ միակ) ներդրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։
Հիմա շինարարությունը կամաց-կամաց առաջ է գնում։ Թռիչքուղու այս ու այն կողմում խճաքարի կույտեր են թափված։ Մեջտեղում` ավտոմայրուղու մոտ, կառուցում են տերմինալներն ու դիսպետչերական կետը` ժամանակակից նավիգացիայով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am