
Սփյուռքի նախարարի պաշտոնում 2018 թվականի դեկտեմբերին Մխիթար Հայրապետյանը ստացել է 755 հազար դրամ պարգևավճար։ Նրա երեք տեղակալները ստացել են 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ պարգևավճարներ։ Այս մասին հայտնի է դառնում նախարարության հրապարակած ցանկից։
Ստորև ինֆոգրաֆիկայում ներկայացված են պաշտոնյաների ստացած բոլո՛ր գումարները դեկտեմբերի ընթացքում (դրա մեջ մտնում են աշխատավարձերը, պարգևավճարները, հավելավճարները և այլն)։
Այստեղից պարզ է դառնում, որ դեկտեմբերին ամենամեծ գումարը ստացել է նախարարության գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանը՝ գրեթե 1 միլիոն 60 հազար դրամ։ Նրա տեղակալն ու փոխնախարար Դավիթ Սարգսյանն էլ ստացել են մոտ 1 միլիոն դրամ։
Ամենաքիչ գումար ստացել է տեխնիկական սպասարկող անձնակազմի անդամներից մեկը՝ 97 հազար դրամ։
Ստորև մանրամասն ներկայացված են բոլոր պաշտոնյաների ստացած գումարները՝ բաժանումներով՝ ըստ ստացած գումարի տեսակի՝ պարգևավճար ու խրախուսում կամ աշխատավարձ ու հավելավճար։