Ինչպես էր Չերչիլը հրաժարվել Հայաստանի վարչապետ դառնալուց. «НГ»
Advertisement 1000 x 90

Ինչպես էր Չերչիլը հրաժարվել Հայաստանի վարչապետ դառնալուց. «НГ»

Ռուսական Независимая газета պարբերականը «Պատմության, աշխարհագրության և գրականության պատմություններ նախկին աշակերտների համար» խորագրով նյութ է հրապարակել, որում տեղ է գտել նաև հայկական կոնյակի և կուբայական սիգարների հանդեպ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրո մասին պատմությունը:

«Մի օր նրան (Չերչիլին) հարցնում են. «Սըր, կցանկանայի՞ք դառնալ Հայաստանի վարչապետ»: «Ոչ», – պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես կուբայական սիգարներ եմ սիրում»: Մեկ ուրիշ անգամ նրան հարցնում են. «Սըր, դուք, հավանաբար, կցանկանայի՞ք Կուբայի վարչապետը դառնալ»: «Ոչ», – պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես հայկական կոնյակ եմ սիրում»», – գրել է հոդվածի հեղինակ Իգոր Խարիչևը:

Վերջում հեղինակը հետաքրքրվում է. «Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում հայկական կոնյակից բացի, արտադրվեին նաև կուբայական սիգարներ, կամ Կուբայում սիգարներից բացի արտադրվեր հայկական կոնյակ»:

life.tert.am