Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, որը շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ վաստակավոր մանկավարժ Սերգեյ Քեոսայանը, փետրվարի 28-ին կայացավ նրա ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ:
Նրա տնօրինության տարիներին դպրոցը տվեց համաշխարհային դափնեկիրներ ու անվանի երաժիշտներ՝ Մեդեա Աբրահամյան, Անահիտ Ներսիսյան, Ժան Տեր-Մերկերյան, Արթուր Փափազյան, Լևոն Աբրահամյան, Էդվարդ Թադևոսյան, Վահրամ Սարաջյան, Ռուբեն Այվազյան:
Սերգեյ Քյոսայանի որդին` հայտնի ջազ-դաշնակահար և կոմպոզիտոր Գարի Քեոսայանը, որը Չայկովսկու դպրոցի սան էր, հիշում է, թե ինչպես մաթեմատիկայի պատճառով մնաց նույն դասարանում, չնայած որ հայրը տնօրեն էր. «Այ սա էր դեմոկրատիան»,-ասում է երաժիշտը:
Համերգին մասնակել են Անահիտ Ներսիսյանը, Հասմիկ Անչարակյանը, Իզաբելլա Մարությանը, Ադամյան Ալինաը, 9-ամյա Ալեքս Գևորգյանը, Արսեն Ստեփանյանը և Ալլա Սահակյանը, որոնք կատարել են Սերգեյ Քեոսայանի, ինչպես նաև Ա.Խաչատուրյանի, Գ. Սարաջյանի, Ս.Սարաջյանի, Կոմիտասի, Դ. Էլինգտոնի, Մ.Լեգրանի, Ռ.Չառլզի ստեղծագործությունները։
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում։