
Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին կփոխարինի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանը, սակայն, հերքել է այս լուրը: Մասնավորապես, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ մամուլը ինձ կրկին «նշանակել» է ԿԸՀ նախագահ: Հերթական անգամ հայտարարում եմ, որ ԿԸՀ նախագահ դառնալու որևէ ցանկություն, հավակնություն կամ մտադրություն չունեմ»:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից: