Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատասխանել է Instagram-ի բաժանորդների հարցերին ու ապացուցել, որ պետք եղած ժամանակ օձին բնից կհանի։
Հարցին՝ արդյո՞ք Գարիկը շատ երկրպագուներ ունի, Լևինան պատասխանել է․ «Շատ, բայց կուռքը մեկն է»։
«Դուք ձեզ գեղեցի՞կ եք համարում» հարցին ի պատասխան նա գրել է. «Ամուսինս ասում է, որ գեղեցիկ եմ։ Նրան չվստահելու պատճառ չունեմ»։
Նա խոստովանել է նաև, որ միայն հայկական կոնյակ է խմում։