Այսօր` մարտի 2-ին, ժամը 15:28-ին ՌԴ քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ մնացել է «Մայր Հայաստան» թանգարանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
«Աշխատակիցները սխալմամբ փակել են դուռը և հեռացել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Թանգարանում մնացած քաղաքացու կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարները։
ԱԻՆ–ը թանգարանում կատարված զավեշտալի դեպքի մասին այլ տեղեկություններ չի հայտնում։
Ավելացնենք, որ ըստ թանգարանի կայքում հրապարկված տեղեկության` հանգստյան օրերին թանգարանն աշխատում է 10։00-ից 14։00–ն։