Մահացել է Դեդ Հասանի տոհմական թշնամին` Արսենի կրտսեր որդին
Advertisement 1000 x 90

Մահացել է Դեդ Հասանի տոհմական թշնամին` Արսենի կրտսեր որդին

Այս գիշեր Իտալիայում մահացել է 43–ամյա օրենքով գող Ջեմալ Միկելիձեն, որը քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Ջեմո Թբիլիսկի։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Այս տարվա հունվարին մահացել էր Ջեմոյի հարազատ եղբայրը՝ Մամուկան։

«Ջեմո Միկելաձեն հայտնի օրենքով գող Արսեն կամ Ջեմալ Միկելաձեի կրտսեր որդին էր։ Հոր անվան շնորհիվ Միկելաձե եղբայրները համարվում էին մոսկովյան «գողական» վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց աջակցում էր թբիլիսյան գողերի ավագ սերունդը։ Ժամանակի ընթացքում Ջեմոն «գիշերային մղձավանջ» էր դարձել նրանցից շատերի համար», – գրում է կայքը։

Ջեմոն «գողական» ակտիվ գործունեություն է ծավալել 2011-2012 թվականներին։ Նա մի շարք այլ անվանի գողերի հետ «գողական կլանների հակամարտության» ակտիվ մասնակիցներից է եղել։ Այս վեճում Միկելաձեն «քութաիսյան–սուխումիական» դաշինքի կողմնակից էր և հորից ժառանգել էր Դեդ Հասանի հանդեպ ատելությունը։

«Չնայած թբիլիսյան արմատներին` 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Հասանն ավելի մոտ էր երևանյան գողերին՝ Երևանցի Գոգային ու Սվո Ռաֆին», – նշված է հրապարակման մեջ։

Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am



Նման նյութեր