Ինքնասպանության փորձ Երևանում՝ քաղաքացին նստել է վերելակ. armcomedy.am
Advertisement 1000 x 90

Ինքնասպանության փորձ Երևանում՝ քաղաքացին նստել է վերելակ. armcomedy.am

Այսօր 11:30-11:45 մոտակայքում Աջափնյակ թաղամասի N փողոցի բնակիչ 41 տարեկան Կարեն Ս.-ն կատարել է ինքնասպանության փորձ՝ այն է նստել է իր շենքի վերելակը։

Բարեբախտաբար ինքասպանության փորձն անհաջող էր՝ վերելակը առանց պոկվելու հասավ 5-րդ հարկ և բարեհաջող բացեց դռները։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ զրույցում քաղաքացի Սամվելյան Կ.-ն պնդել է, որ չի ցանկացել ինքնասպանություն գործել. «Ընդամենը ուզում էի բարձրանալ մեր տուն, ձեռքերս էլ ծանր էին։ Նույնիսկ նամակ չի եղել մոտս՝ ի՞նչ ինքնասպանության մասինա խոսքը»։ Այնուամենայնիվ քաղաքացուն ներարկել են հանգստացնող դեղորայքներ իսկ Մարգարյան 37 շենքի շրջակայքում սահմանել են շուրջօրյա վերահսկողություն։

Երևանի քաղաքապետարանից նշեցին, որ վերելակների խնդիրը մնում է իրենց ուշադրության կենտրոնում։ «Այո, դա մեր առաջնահերթ խոստումներից էր ու շուտով մի բան կձեռնարկենք։ Ուղղակի, որ տեսնեք նախորդ ռեժիմը որքան է լափել վերելակներից ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն։ Հենց այդ շոկից դուրս գանք, կսկսենք կարգի բերել վերելակները»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

armcomedy.am



Նման նյութեր