Երգահան Մարինա Թագակչյանը կմասնակցի Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին. aysor.am
Advertisement 1000 x 90

Երգահան Մարինա Թագակչյանը կմասնակցի Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին. aysor.am

Երգահան Մարինա Թագակչյանն առաջադրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ երգահանի ֆեյսբուքյան գրառումից:

«Ինչպես և խոստացել էի, ներկայացրեցի անհրաժեշտ փաստաթղթերս Հանրային Ռադիոյի տնօրենի թափուր տեղի համար ներկայացվող մրցույթին: Ի՞նչ կարող եմասել, իմ ներդրումն այս կառույցում շատ մեծ չէ, բայց բավական կարևոր. 19 տարի հարստացնել հայ երգարվեստի շտեմարանը իմ հեղինակած երգերով, որոնք մինչ այժմ պատվիրում են, լսում ու արժևորում, և «Ռադիո Հանրային» կոչնակ երգը՝ «հիմնը», որը կրկին իմ լուրջ ու մնայուն ստեղծագործական կյանքի ձեռքբերումներից եմ համարում… Ավելի մեծ չէ, քանի որ իմ կոմպիտենցիայի տակ ինչ հնարավորություն եղել է, դա եմ օգտագործել, ինչն էլ մոտիվացիա է նրա համար, որ հաջողության դեպքում, ունենալով որոշակի լծակ, կկարողանամ անել ամեն ինչ, ինչը կարող է անել աշխատասեր, ստեղծագործ, ազնիվ ու վճռական մարդը, ում շատերդ ճանաչում եք և կարող եք փաստել… Խոստումներ տալ չեմ սիրում: Իմ ստրատեգիական բանաձաևն է՝ նպատակային ծրագիր, ի գործ և տեսանելի արդյունք: Հեծանիվ չեմ հորինելու, փոխարենը հին ավանդույթների ու արժեքների վրա, որոնք մեզնից բանիմացներն ու պրոֆեսիոնալներն են ամրագրել, կառուցելու եմ նրանցից հյուսված, բայց դարի պահանջին համապատասխան և մրցունակ շարունակություն: Հարգանքներս…

Հ․Գ․Ինձ համար բոլորիդ աջակցությունն ու վստահությունը չափազանց կարևոր է»,-գրել է Մարինա Թագակչյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 19-ին: Այս տարվա փետրվարի 22-ին  Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարություն էր տարածել՝  տեղեկացնելով, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ է հայտարարվում:

Aysor.am-ը տեղեկացրել էր, որ բացի Մարինա Թագակչյանից, իրենց թեկնածությունն են առաջադրել նաև հեռուստառադիոլրագրող Տիգրան Հարությունյանն ու Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը:

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 4-ը:

aysor.am