Մարկ Տվեին կոչում էին առաջին իսկական ամերիկյան գրողը: Նա լրագրող էր, ճանապարհորդ, նշանավոր հասարակական գործիչ: Նրա ստեղծագործությունն իր մեջ բազմաթիվ ժանրեր էր միավորում՝ սատիրա, հումոր, ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն: Նրա ամենահայտնի գրքերը՝ «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերրի Ֆիննի արկածները», գրված էին իր մանկության հիշողությունների հիման վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենավառ, սրամիտ ու հեգնական մտքերի ընտրանին:
- Պարիր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում: Երգիր, ասես քեզ ոչ ոք չի լսում: Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել, և ապրիր այնպես, ասես աշխարհը դրախտ է:
- Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են սասանել ձեր հավատը: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք կարող եք դառնալ մեծագույն անձնավորություն:
- Կյանքում մեկ անգամ երջանկությունը յուրաքանչյուրի դուռն է թակում, սակայն հաճախ այդ յուրաքանչյուրը նստած է լինում հարևան գինետանն ու չի լսում աղմուկը:
- Եթե չգիտես՝ ինչ ասել, ճիշտն ասա:
- Ես երբեք դպրոցին թույլ չեմ տվել միջամտել իմ կրթությանը:
- Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնց զբաղվելու համար ձմռանը ցուրտ էր:
- Մի ընկեք այն մոլորության մեջ, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտք է: Այն կար մինչև ձեր լինելն ու ոչինչ ձեզ պարտք չէ:
- Ավելի լավ է լռել ու հիմար թվալ, քան խոսել ու ցրել դրա վերաբերյալ բոլոր կասկածները:
- Մարդը կարմրելու ընդունակ միակ կենդանին է: Չնայած միայն ինքն էլ ստիպված է կարմրել:
- Ծխելը թողնելը հեշտ է: Ես ինքս մի 100 անգամ թողել եմ:
- Մարդկային ռասան միայն մեկ իսկապես արդյունավետ զենք ուներ. դա ծիծաղն էր, որի ուժի առաջ ոչինչ չի կարող դիմադրել:
- Բարությունն այն է, ինչը կարող է լսել խուլը և տեսնել կույրը:
- Այնպես է ստացվել աշխարհում, որ մարդը, դադարելով մտահոգվել մի բանի համար, սկսում է մտահոգվել մյուսի համար:
- Առողջությունը պահպանելու միակ եղանակն է՝ ուտել չսիրածդ բանը, խմել այն, ինչ դուր չի գալիս, և անել այն, ինչ չես ուզում անել:
- Միայն երկու բանի համար մենք կզղջանք մահվան մահճում. որ քիչ ենք սիրել ու քիչ ենք ճամփորդել:
- Նա, ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա՝ ընկնելով ոչ այնտեղ:
- Ոչ մի իմպրովազիցիա ինձ այնքան լավ չի տրվում, որքան այն, որը ես նախապատրաստել եմ 3 օր:
- Երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կիջնեք իրենց մակարդակին, ուր նրանք ձեզ կճնշեն իրենց փորձով:
- Երբ իմ և իմ կնոջ կարծիքները տարբերվում են, մենք սովորաբար վարվում ենք այնպես, ինչպես ինքն է ուզում: Կինս դա փոխզիջում է կոչում:
- 20 տարի հետո դուք ավելի շատ հիասթափված կլինեք այն բաներից, ինչ չեք արել, քան նրանցից, ինչ արել եք: Այնպես որ, առաջ գնացեք, գործեք, բացահայտեք:
- Եթե վերցնես սոված շանը, կերակրես ու գուրգուրես նրան, ապա նա քեզ չի կծի: Դրանում է շան ու մարդու սկզբունքային տարբերությունը:
- Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր մեզ համարձակորեն ասում են՝ ինչ են մտածում, բայց միայն այն պայմանով, որ նրանք էլ են մտածում մեզ պես:
- Ընկերությունն այնպիսի սուրբ, քաղցր, ամուր ու հիմնական զգացում է, որ այն կարելի է պահպանել ողջ կյանքում, եթե միայն պարտքով փող չխնդրես ընկերոջիցդ:
- Դասական գրականությունն այն է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:
- Վատագույն միայնությունն այն է, երբ մարդն իրեն լավ չի զգում իր հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը