Դուք չգիտեմ ոնց, բայց ես իմ սիրելի Ռուբեն Հախվերդյանին դեռ 2000-ականներին էի կորցրել, երբ Գրանդ Քենդիի Վարդանյան Հրանտը լյարդի ցիռոզից փրկեց կյանքը ու հենց դադարեց փող տալ, Ռուբոն սկսեց շանտաժ անել իր իսկ կյանքը փրկած մարդուն:
Էս մի քանի ամսում Մեսչյանին եմ սկսել կորցնել. նախ թույլ տվեց, որ Արամի շենքը փլուզվի, հետո էլ Լուսավորության նախարարության շենքի ֆասադի քանդման թույլտվությունը ստորագրեց:
Բնիկ նորքեցի պապս մեկի մասին, որ խոսում էր՝ ասում էր ՔԱՂԱՔԻ տղայա: Էդ երկու բառի մեջ էնքան խորը իմաստ ու էնքան լիքը հարցրերի պատասխան կար:
Մեսչյանն ու Հախվերդյանը իմ պատկերացրած քաղաքի տղերքն էին, բայց մեկին պաշտոնը խարաբ արեց, մյուսի ուղեղն էլ արաղը քշեց տարավ:
Ափսոս, տղերք: Հազար ափսոս: