
Մակեդոնիայի առաջնության 21-րդ տուրում «Ռաբոտնիչկին» հյուրընկալվել է «Պոբեդային»:
Խաղն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: «Ռաբոտնիչկիի» կազմում խաղին հայտավորված է եղել Հայաստանի հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռաբոտնիչկին» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: