Լեհաստանում մարտի 4-ին վթարի ենթարկված ՄԻԳ-29 կործանիչի օդաչուն փրկվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության ներկայացուցիչ Մարկ Պավլակը:
«Օդաչուն հայտնաբերվել է փրկարարական ծառայության օգնությամբ: Ընդհանուր առմամբ` նա գտնվում է լավ վիճակում և տեղափոխվել է հիվանդանոց», – նշել է Պավլակը:
Նա ավելացրել է, որ Մինսկ-Մազովեցկի օդանավակայանի ինքնաթիռը ընկել է ամայի տարածքում: Ըստ Լեհաստանի ԶՈՒ ներկայացուցչի` օդաչուն թռիչք կատարել է ինքնաթիռը ստուգելու համար: