
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ներկա է գտնվել ամերիկյան ավելի քանի 30 ֆիլմերի դերասան, աբստրակտ-գեղանկարիչ, բեմադրիչ Վահե Բերբերյանի ներկայացմանը:
Դերասանն այս մասին գրառում է կատարել Instagram-ի իր էջում` նշելով, որ Մխիթարյանի հետ իր ներկայացմանը հետևել են նաև նրա հարսնացուն և մայրը` Մարինա Թաշչյանը:
«Ինչպիսի երեկո էր Լոնդոնում: Հիանալի էր հանդիսատեսի շարքերում տեսնել Հենրիխ Մխիթարյանին, նրա հարսնացուին և մայրիկին: Շնորհակալություն, Լոնդոն»,- գրել է Վահե Բերբերյանն ու Մխիթարյանի հետ լուսանկարներ հրապարակել: