«Երբ Նարեկ Մալյանը գովերգում էր բռնարարներին, չէր էլ պատկերացնում, որ դառնալու է դրա զոհը». Գրիգոր Երիցյան
Advertisement 1000 x 90

«Երբ Նարեկ Մալյանը գովերգում էր բռնարարներին, չէր էլ պատկերացնում, որ դառնալու է դրա զոհը». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բռնությունը Նոր Հայաստանում տեղ չունի, ոչ մի հարց բռնությամբ չի լուծվել ու չի լուծվելու: Բայց երբ Նարեկ Մալյանը, ամիսներ առաջ, Սյունիքում համերգ էր կազմակերպում, գովերգում էր բռնարարներին, արդարացնում էր բռնությունը, երևի չէր էլ պատկերացնում, որ նույն հաջողությամբ մի պայծառ օր դառնալու է դրա զոհը և հայտնվելու է աղբամանում: Ինչքան էլ կարծում եմ, որ ճիշտ իր տեղում է հայտնվել, դեմ եմ այս մեթոդներին: ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, անգամ եթե Մալյանի պես չգիտեն, թե դա ինչ է»:



Նման նյութեր