«Եթե էն կեղտոտ հայհոյանքների համար էիք «ստանում», ապա ստանալու այլ ձև կա, իսկ սա ստանալ չի»
Advertisement 1000 x 90

«Եթե էն կեղտոտ հայհոյանքների համար էիք «ստանում», ապա ստանալու այլ ձև կա, իսկ սա ստանալ չի»

Արեգ Սարդարյանի հրապարակումը.

«Ես չէի ընդունի Մալյան Նարեկի նկատմամբ ճնշումների մասին աղաղակող գրառումները, կարծիքները, մեկնաբանությունները։ Ավելին՝ ես լրիվ կհասկանայի, եթե «Ռեստարտ»-ի անդամները Մալյան Նարեկին կա՛մ ծեծեին ու մարմնական լուրջ վնասվածքներ հասցնեին, կա՛մ իրավական ընթացք տային՝ պատասխանատվության ենթարկելու համար Մալյանին, ով անցել էր էն սահմանը, որը նույնիսկ «քուչի» օրենքներն են արգելում անցնել։ Ի՞նչ եղավ. ակտիվիստների մի խումբ որոշեց Նարեկի տան դիմաց դարանակալել ու առևանգել Նարեկին, ինչից հետո՝ նրան գցել աղբամանի մեջ։

Սա ներկայացվում ա՝ որպես արժանապատվության դրսևորում։ Կներեք, բայց ես արժանապատվության էդ դրսևորումը չեմ ընկալում, հատկապես՝ դրա նկարահանումը։

Եթե էն կեղտոտ հայհոյանքների համար էիք «ստանում», ապա ստանալու այլ ձև կա, իսկ սա ստանալ չի։ Ոտքի տակ առնեիք, ջարդեիք՝ կհասկանայի՝ որպես տղա։ Եթե շարունակում եք ակտիվիստի տրամաբանությամբ շարժվել, ապա հակասության մեջ եք մտնում ձեր «որդեգրած» սկզբունքների, գաղափարների ու արժեքների հետ։ Արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվում ա «կիսով չափ հղի չեն լինում» պարզ ճշմարտությունը։

Էս ամենից հետո Մալյանը կրկին ուղիղ եթերով հայհոյում ա ու հրավիրում՝ դրա համար իրենից «ստանալու», ինչին ի պատասխան՝ «Ռեստարտ»-ի անդամները հայտարարում են, թե Մալյանի նմանների հետ քննարկելու,խոսելու, պարզելու կամ ստանալու բան չեն կարող ունենալ։ Էն պարզ ճշմարտությունը ստեղ էլ հիշենք։
Որևէ սկզբունք չեմ կարողանում գտնել ստեղ։ Սա նման էր PR ակցիայի, որից շահեց իրական մասնագետը։ Ստեղ էլ, թերևս, խիարի՝ թարս բուսնելու հատկության մասին ճշմարտությունը հիշելն ա տեղին։

Հ.Գ. Ցավում եմ, որ ԵՊՀ-ի շուրջ սենց իրավիճակ ա ստեղծվել, իսկ ավելի ցավալին էն ա, որ էդ իրավիճակը ստեղծել են էս մարդիկ»։



Նման նյութեր