«Մեզ ո՞վ պիտի սովորեցնի ազգը, էթնոսը, տեսկակը, մշակույթը, պետությունը պահպանելու այբուբենը»
Advertisement 1000 x 90

«Մեզ ո՞վ պիտի սովորեցնի ազգը, էթնոսը, տեսկակը, մշակույթը, պետությունը պահպանելու այբուբենը»

Սովորաբար չեմ արձագանքում հանրային թեժ քնննարկումներին քաղաքական դեբատների մեջ ներքաշվելուց խուսափելու համար` հարգելով ՀՀ Սահմանադրությունը. հրապարակային քաղականությամբ զբաղվելու իրավունք չունեմ:

Բայց այս անգամ դժվար է չարձագանքել ու որեշեցի մի երկու տող գրել, որոնց մասին ոչ հրապարակային քննակումներում հաճախ խոսել եմ:

Երբ Բաքվից Հայաստան եկած հայերին բոլորն ասում էին «դե լավ դե ինչ հայ, հայերեն չեն խոսում», Ոչ ոք չասաց` ՉԻ ՛ ԿԱՐԵԼի, չասաց որ Վիլյամ Սարոյանն էլ հայերեն չի գրում, Շարլ Ազնավուրն էլ հայերեն չի երգում, Անրի Վեռնոն էլ հայալեզու ֆիլմեր չի ստեղծում, և այլն..ցանկը կարելի է շարունակել

Արդյունքում մենք կորցրեցինք մեր ոչ այդքան մեծ ազգի մի կրթված հատվածի. ու՞մ մեղադրել, չգիտեմ… վաղուց ժամամակն է մի կարգին ծանրութևթև անելու ու հասկանալու սխալեները և շատ հարցերի մասին մտածել` օրինակ թե ինչու են հայերը քրդացել Թուրքիայում… էս երկու օրը Լառ Մարգարի նման ինձ-ինձ միտք եմ անում` տեսնես իմ պապերը, երբ Պարսկաստանից ներգաղթել են ինչ-որ մեկը գուցե պարսիկ է անվանել նրանց, ինչ իմանաս…

Մեզ ո՞վ պիտի սովորեցնի ազգը, էթնոսը, տեսկակը, մշակույթը, պետությունը պահպանելու այբուբենը, չգիտեմ… գուցե դա այն գիտելիքներից է, որ միայն սխալների վրա է հնարավոր սովորել, բայց սխալներն առավել քան բավարար են: Թե այդ ամենից սովորել կարող ենք, ապա տեղ ունենք այս աշխարհում, թե ոչ, ապա պետք է հիշել թե ինչ հզոր ազգեր և պետություններ այլևս գոյություն չունեն կամ գրեթե գոյություն չունեն…

Վերջում ուզում եմ մեջբերել Լուսահոգի Սոս Սարգսանի խոսքերը` հերիք է հային տեսակների բաժանեք…

Հ.Գ. Մարդկանց տեսակավորելը և ստորադասելը ընդհանրապես որպես երևույթ լավ բան չէ. ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը դեռ 19-րդ դարի 60-ականներին, չունենալով առանձնապես մի կրթություն, հասկացել էր, որ մարդկանց ստորադասելը վատ բան է և վերջ դրեց ստրկությանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Սմբատյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր