Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա Դիալոգ»-ը կհայտնվի պատժամիջոցների թիրախո՞ւմ
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա Դիալոգ»-ը կհայտնվի պատժամիջոցների թիրախո՞ւմ

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում․ օֆշորում ստեղծել է ֆինանսական համակարգ, որի միջոցով գումարներ է փոխանցել մի շարք բարեգործական հիմնադրամներին։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Guardian-ին։ Նույն աղբյուրի համաձայն՝ կասկածելի ծագմամբ գումարներ են ուղղվել մասնավորապես արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամին եւ միջազգային այլ ծրագրերի իրականացմանը։

Նշենք, որ հետաքննությունն իրականացրել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP), որի արդյունքները հրապարակվել են մոտ երկու տասնյակ միջազգային մեծ հեղինակություն ունեցող ԶԼՄ-ներում։ Ըստ հետաքննության տվյալների՝ կոռուպցիոն սխեմաների միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը նշում է, որ հայազգի բարերար Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգը» 2000-ականների կեսերին ստեղծել է ավելի քան 75 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio բանկում, որը, սակայն, 2013 թվականին փակվել է:

Ըստ լրագրողների` ռուսաստանյան փողերը լվացվել են հենց այդ բանկի հաշվեհամարի միջոցով, հիմնականում փոխանցումները արվել են գոյություն չունեցող ապրանքների և ծառայությունների դիմաց, այնուհետև լիտվական այդ բանկի միջոցով գումարները ուղարկվել են արևմտյան բանկերի հաշվեհամարներին:

«Փաստինֆո» գործակալությունը գրավոր հարցում է ուղարկել Ռուբեն Վարդանյանին եւ նրա գլխավորած բանկին՝ պարզելու նախ նրա գնահատականը նշված բացահայտումների վերաբերյալ եւ թե որքանով այն կազդի՝ Հայաստանում նրա գործունեության, իրականացվող ծրագրերի վրա, ինչ քայլեր են ձեռնարկվում հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր