ՅՈւՆԵՍԿՕ-ն Սիրիայի՝ մարտական գործողությունների հետեւանքով ավերված Հալեպ քաղաքի հուշարձանների վերականգնման ընդգրկուն նախագիծ Է պատրաստում, որի համար կօգտագործի անօդաչուներ եւ արհեստական ինտելեկտի ալգորիթմներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել Է միջազգային կազմակերպության ղեկավար Օդրե Ազուլեն:
«Մենք միանգամայն հիմնարար գործ ենք անելու,-ասել Է նա:-Օրինակ՝ ես մտածում եմ, թե ինչ պետք Է արվի Հալեպի հին քաղաքում: Մենք պլանավորում ենք հրապարակում թողարկել անօդաչուների, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի կիրառմամբ մեր աշխատանքի վերաբերյալ, որպեսզի այդ անփոխարինելի հենարանն ստանանք այն օրը, երբ մենք կկարողանանք ամբողջովին աշխատանքի մեջ խորասուզվել տեղում, եւ ես հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»:
ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը հիշեցրել Է, որ այժմ կազմակերպության համաշխարհային ժառանգության ցուցակը վեց օբյեկտ Է ներառում Սիրիայից, ընդ որում՝ իրականում անհամեմատ ավելի շատ հուշարձաններ են տուժում զինյալների միտումնավոր գործողություններից: «Աշխատանքը, որը պետք Է արվի, անընդգրկելի Է»,-ընդգծել Է Ազուլեն: Նա հավելել Է, որ այժմ կազմակերպությունն ակտիվորեն նպաստում Է Սիրիայում տեխնիկական մասնագետների ուսուցմանը՝ նրանց համապատասխան նախագծերին մասնակից դարձնելու համար: