
Երեկ ֆեյսբուքում արձագանքելով կեղծիքներ, վիրավորանք ու զրպարտություն պարունակող մի հրապարակման՝ դրա հեղինակներին անվանեցի «դաուններ»:
Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևէ ցանկություն չեմ ունեցել, և շատ ցավում եմ, որ իմ հրապարակային խոսքում խտրականություն է եղել:
Ի տարբերություն սուտ ու կեղծիք տարածողների, մտավոր խնդիրներով մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներ եմ, և խոսքում ցանկացած խտրականություն անընդունելի է:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից: