Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մտահոգություններն է հայտնել ՀԱՊԿ-ում ստեղծված «անառողջ իրավիճակի» կապակցությամբ, այդ թվում` գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է այսօր` եվրոպական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն կառույցների համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Հաշվի առնելով համաշխարհային միտումները` այդ կազմակերպության պահանջվածությունը կասկած չի հարուցում, սակայն ներկայում ՀԱՊԿ-ում անառողջ մթնոլորտ է ծագել: Վերցրեք թեկուզ սովորական հարցը` գլխավոր քարտուղարի նշանակումը»,-Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։
«ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը ներկայում կարևոր ուղղություն է, որտեղ պետք է կենտրոնանան Բելառուսի ջանքերն այն միտումների ֆոնին, որոնք զարգանում են աշխարհում»,-ասել է Լուկաշենկոն: