
«Շառլ դե Գոլ» ֆրանսիական ատոմային ավիակիրը վերանորոգումից հետո ուղևորվել է Միջերկրական ծովի արևելյան շրջան՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Այդ մասին մարտի 5-ին հայտնել է ֆրանսիական ռադիոն: «Շառլ դե Գոլ»-ը կմասնակցի մի քանի զորավարժությունների, մասնավորապես, Հնդկաստանի հետ Ֆրանսիայի համատեղ վարժանքներին: 2016 թվականին «Շառլ դե Գոլ»-ն արդեն Իրաքում և Սիրիայում մասնակցել է ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողություններին: