«Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, թավշյա հեղափոխություն չէր լինի, իսկ եթե կողքից նայելիս լիներ, գոհ կլիներ կատարվածից»,- այդ մասին 24TV-ի եթերում ասել է նրա եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։
Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, մտերիմները նրա մասին հիշելիս մի պահ տեղափոխվում են մարտի դաշտ, Ազգային ժողով, ընտանիք կամ ընկերական ջերմ միջավայր, որտեղ կողք կողքի կռվել են, հաղթել են, ընկճվել են, հաց են կերել, օրենք են ստեղծել և երկիր կառավարել։
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ու նրա տիկինը 24TV-ին պատմել են սպարապետի մանկությունից, սիրուց, բանակի ու հայրենիքի մասին նրա պատկերացումներից։