Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մամեդյարովը իրենց դարդերը թողած, մեր դարդն ա լացում։ Ադրբեջանի ԱԳ նախարարն իբր հարց ա ուղղում հայկական կողմին, թե ի՞նչ է շահել շարքային հայը Արցախի խնդրից։ Սա ամբողջապես ցնդվել է ու մտել իր «խաղաղասիրական» դերի մեջ։ Թե բա՝ հողերը վերցնելուց հետո ինչպե՞ս են ապրում հայերը, նրանց կյանքը փոփոխվե՞լ է։ Մեկը լինի շարքային ադրբեջանցիների մասին հարց բարձրացնի Մամեդյարովի մոտ։ Ինչպե՞ս է ապրում շարքային ադրբեջանցին պատերազմում պարտություն կրելուց ու մեր հողերից ռադը քաշելուց հետո։ Ինչպե՞ս են ապրում Ադրբեջան տեղափոխված, փախած ադրբեջանցիները, ի՞նչ պայմաններում են ապրում նրանք։ Ինչպե՞ս է իրեն զգում շարքային ադրբեջանցին այդքան սպառնալիքների ու հանցագործությունների մեջ։ Այն դեպքում, երբ նույնիսկ օտար երկրներից գտնում և ապօրինի ճանապարհով Ադրբեջան են բերում մարդկանց, ովքեր փորձել են խոսել հակաիշխանական որևէ թեմայով։ Բերում են Ադրբեջան և անձնական դատաստան տեսնում և՛ նրա, և՛ նրա ընտանիքի անդամների հանդեպ։ Երևի պարտված պետության շարքային քաղաքացիների հարցն արդեն լուծել է Ադրբեջանի բռնապետն ու հերթն ուրիշ դարդ ու ցավ չունեն, մեզանով են հետաքրքրվում»։