«Ինչպիսի՞ պետություն ունեինք, երբ նա ողջ էր». Հակոբ Բադալյան
Advertisement 1000 x 90

«Ինչպիսի՞ պետություն ունեինք, երբ նա ողջ էր». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վազգեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության հակասական կերպարներից էր, որի պատմականությունը շատ թե քիչ ամբողջացնելու համար դեռ ունի լուրջ քննարկումների առիթ: Եվ էդ համատեքստում ինձ համար մի քիչ հասկանալի չեն իմ գնահատմամբ քնարական դիտարկումները, թե նրա ողջ լինելու դեպքում մենք այլ պետություն կունենայինք: Անկասկած, կունենայինք այլ պետություն, բայց ինչպիսի՞ այլ: Իսկ ինչպիսի՞ պետություն ունեինք, երբ նա ողջ էր: Ռոբերտը Քոչարյանն ա՞յլ պետություն սարքեց, թե՞ ուղղակի ամրացրեց եղածը, լավ տեսնելով թույլ ու խոցելի տեղերը իշխող համակարգի տեսանկյունից և ամրացնելով դրանք: 1995-96 թվականների ընտրական ցիկլը ա՞յլ պետությունից էր, թե՞ այլ պետությունից էր 1999-ի խորհրդարանի ընտրությունը, որն այլ բնույթի կեղծիք էր՝ երբ միանում են ընդդիմությունն ու իշխանությունը և էդ կերպ խեղում քաղաքականությունը: Հարցերը շատ են: Վազգեն Սարգսյանի դերը նսեմացնել պետք չի, բայց պետք չի նաև ֆետիշացնել: Պետք ա հասկանալ, իսկ դրա համար շատ-շատ հարցեր կան, որ մնացել են անպատասխան»:



Նման նյութեր