Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրական էին. հնչել է կրակոց. բերման ենթարկվածներից երկուսը տնօրեն են
Advertisement 1000 x 90

Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրական էին. հնչել է կրակոց. բերման ենթարկվածներից երկուսը տնօրեն են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 5-ին, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված տեղեկությունները հավաստի էին, որ մարտի 3-ին, երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի, 44-ամյա Արթուր Բաբայանի և 43-ամյա Արտակ Մարգարյանի միջև։

Վերջիններս երեկ՝ մարտ 5-ին, բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։

Ա. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական է եղել։ Վերջիներս ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություններ տալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պարսամյանն աշխատում է «Պրոֆիքի» ՍՊԸ-ի տնօրեն, Ա. Բաբայանը՝ «Ռի Էլ Քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նաապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com