«Ես նման բան չէի անի, նույնիսկ եթե հասներ ծեծելու կամ ծեծվելու»
Advertisement 1000 x 90

«Ես նման բան չէի անի, նույնիսկ եթե հասներ ծեծելու կամ ծեծվելու»

Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Իմ գրառումների մեծ մասը ինչ-որ խնդիրներ են բարձրաձայնում, դրանով փորձում եմ ոչ թե ինձ տեսանելի դարձնել, այլ հանրային որոշակի օոգուտ բերել` իրազեկ դարձնելու առումով:

Շատ հազվադեպ էլ գրում եմ մեր սոցիումի մասին: Ես այս գրառումը անում եմ, քանի որ շատ մեծ խնդիր եմ տեսնում, որին չբարդացնելու համար կանվանեմ չարություն: Անգլերենում լավ բառ կա` empathy, սրա հայերեն տարբերակը չգիտեմ. բայց արդեն գիտեմ, որ շատերիս մոտ կարծես սա բացակայում է:

Այս քանի օրը հետևում եմ, թե ինչպես է հանրության մի մեծ հատված այդ թվում իմ ընկերների մեջ, փորձում արդարացնել մարդուն աղբաման նետման փորձը, ու թե` բա որ ձեզ վիրավորեին ի՞նչ կանեիք, և այլն:

Ես էլ ձեզ պես մարդ եմ ու նաև շատ զգացմունքային ու իհարկե ես այդ պահին հավանաբար նաև ֆիզիկական բռնության կդիմեի: Ստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, որ մենք որպես հանրություն, կարծում եմ, չենք գիտակցում: Ես չեմ ուզում ասել, որ ես ավելի գիտակից եմ քան դուք, այսինքն էն մարդիկ, որ աղբաման նետելը արադարացնում են: Ուղղակի կխնդրեի մեկ այլ տեսանկյունից սրան նայել: Հա, երկար եմ գրում, քանի որ սա շատ կարևոր է:

Երբ արադարացնում եք, փորձե՞լ եք հասկանալ, թե այսպես կոչված ակցիայի իրական տուժողը կամ տուժողները ովքեր են: Իրական տուժողը աղբաման նետվողը չի, այլ նրա երեխան-երեխաները: Մի պահ փորձեք պատկերացնել, տղան իր տան պատուհանից տեսնում է, թե ինչպես են հորը մի տասնյակ մարդով քարշ տալիս…բա որ էտ էրեխուն վախից մի վատ բան լիներ…կամ եթե չտեսներ, ասենք մյուս օրը երեխան համացանցում տեսնում է, թե ինչպես են հորը աղբաման նետում…տղերք, աղջկեք դուք սրա մասին փորձու՞մ եք մտածել…

Կներեք, բայց ես ձեր մեջ չարություն եմ տեսնում… ինձ համար ավելի ցավալի ա, երբ այդ մարդկանց թվում են սոցիալական համերաշխություն քարոզող որոշ ընկերներ… կներեք տղերք, աղջկեք, բայց էդպես չի դառնում…

մենք սրտացավություն չենք դրսևորում հանրության մյուս անդամների նկատմամբ, հատկապես երեխաների և նրանց ապրումների…տվյալ դեպքում էտ երեխաների հորը ստորացնելով կարծում եմ դուք ոչ թե ավելի լավը կդառնաիք, այլ հակառակ` շատ ավելի վատը, քանի որ էտ երեխաների հոգեկանի վրա շատ վատ հետևանք կունենար այս արարքը….իսկ մյուս` վերբալ բռնության կողմը, հասուն մարդիկ են կարող էին, դեռ կարող են, մարդավարի հանդիպել, զրուցել ու հասկանալ մեկ-մեկու…

Հ.Գ. Հա, ես նման բան չէի անի, նույնիսկ եթե հասներ ծեծելու կամ ծեծվելու, կանեին այնպես որ հնարավորինս քիչ մարդ իմանար, և կփորձեի ուղղակի այդ մարդու բերանը փակել, ոչ թե նրան ստորացնել, այն էլ հրապարակային:
Բոլորիդ լավ օր եմ ցանկանում»:



Նման նյութեր