Երևանում «Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը. BMW-ում հրդեհ է բռնկվել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում «Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը. BMW-ում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի առանց համարանիշների և 21-ամյա Արթուր Խաչատրյանի վարած BMW 320 մակնիշի 65 TT 505 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է առաջացել և, դեպքի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են BMW-ում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Մասամբ այրվել է BMW-ի շարժիչի հատվածը։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com