Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»:
«Մենք քննարկելու ենք ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռ անվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են: Քննարկումների շրջանակը բավական լայն է լինելու, և ժամանելու են ոլորտի ամենահայտնի մասնագետներ»,- նշել է համաժողովինախագահ Ալեքսանդր Եսայանը:
Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:
Համաժողովն անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ: