ԱԱԾ-ն ցանկացել է ձերբակալել Դավիթ Սանասարյանին. Փաշինյանը արգելել է. politik.am
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ն ցանկացել է ձերբակալել Դավիթ Սանասարյանին. Փաշինյանը արգելել է. politik.am

Օրերս մեծ աղմուկ բարձացրեց ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև տեղի ունեցած միջադեպը: ՊՎԾ երկու պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը կալանավորվեց ԱԱԾ-ի կողմից:

ԱԱԾ-ն, համաձայն հաղորդագրության, «օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ է ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին»:

Այս միջադեպից հետո ակտիվորեն սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը  պաշտոնանակ կարվի: Սրան հաջորդեցին քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հարձակումները ԱԱԾ նկատմամբ: Հասարակական գործիչները մեղադրում էին ԱԱԾ-ին իր լիազորությունները գերազանցելու և տեղեկատվական արտահոսք կազմակերպելու մեջ: Այս մասով մենք մանրամասն անդրադարձ կատարեցինք մեր  «Սորոսը պատերազմ կհայտարարի Վանեցյանին» վերտառությամբ հոդվածում:

Մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ ճշտել ՊՎԾ աշխատակիցների ձերբակալությանը նախորդած իրադարձություններից: ԱԱԾ-ում եղել է որոշում ՊՎԾ աշխատակիցների հետ միասին կալանավորել նաև ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: Պատրաստ են եղել բոլոր անհրաժեշտ որոշումները, բայց գործողություն չի իրականացել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգել է ձեռք չտալ Դավիթ Սանասարյանին:

Մեր տեղեկություներով վարչապետը մտավախություն է ունեցել, որ այդ կերպ իր իշխանության դեմ կհանի Սանասարյանին աջակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր բավական ազդեցիկ են և այս ամիսներին ամեն կերպ պաշտպանել են նոր իշխանություններին, անգամ երբ ակնհայտ օրինախախտումներ են եղել:

Politik.am-ի հետ զրույցում ԱԱԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Սամսոն Գալստյանն էլ ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում, հետևաբար չի կարող հարցին պատասխանել:

politik.am