
Պակիստանի օդային տարածությունը առևտրային թռիչքների համար փակ կլինի մինչև մարտի 7-ը: Այդ մասին ասված է Ավիաանձնակազմի համար ծանուցումների միջազգային համակարգի (NOTAN, NOtice To AirMen) տեղեկագրում, որը մարտի 6-ին հրապարակվել է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում:
«Պակիստանի օդային տարածությունը բոլոր գործողությունների համար փակ կմնա մինչև 2019 թվականի մարտի 7-ի UTC ժամանակով մինչև 8:00-ն (Երևանի ժամանակով 12:00-ն)»,- ասված է NOTAM-ի ծանուցման մեջ: Ինչպես ճշտվում է, բացառություն է գործում Կարաչիի, Փեշավարի, Քվետայի, Իսլամաբադի և մի շարք այլ քաղաքների օդանավակայանների համար, որոնց թույլատրել են վերսկսել չվերթների սպասարկումը: Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»: