Հումոր, ծաղր միմյանց ու սեփական անձի հանդեպ և փորձություններ, որոնք հաղթահարելիս մոռանում են, որ հյուրի հանդեպ պետք է ավելի «բարյացկամ» լինել:) «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել, մարտի 8–ից Արամ MP3–ն ու Գարիկը կրկին եթերում կլինեն։
Մինչ շատերը քննարկում էին, որ «Լավ երեկոն» նոր եթերաշրջան չի ունենալու, Արամն ու Գարիկը երգ էին պատրաստում այն մասին, թե ինչու «Լավ երեկոն» պետք է ունենա նոր եթերաշրջան։ Ի վերջո, տղաներին միավորում է ամենազոր փողը։)
Tert.am Life–ը ներկա է եղել «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին թողարկման նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու զավեշտալի դրվագները։
Առաջին թողարկումը լի է անակնկալներով. լսարանը հնարավորություն կունենա տեսնելու Գարիկի և Արամի ապրած շոկը, երբ տաղավարում տեսնում են իրենց վաղեմի ընկերոջը` Արմուշին, որն իրենց կարծիքով հիմա պետք է ԱՄՆ–ում լիներ։
Արմուշի հետ զրույցն ու զավեշտալի խաղը, սակայն, «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի միակ հետաքրքիր դրվագը չեն։ Հաղորդման ժամանակ Գարիկն ու Արամը հյուրընկալում են «Եվրատեսիլ 2019»–ի Հայաստանի ներկայացուցչին` Սրբուկին, որը եթերում կներկայացնի առաջին բացահայտումները եվրատեսիլյան երգի մասին։
Սրբուկի հետ խաղն էլ բավականին հետաքրքիր է ստացվում։ Նա և Արամը մի լավ ծեծ են ուտում փոքրիկների կողմից։ Այս անգամ «Լավ երեկոյում» իր մասնակցությունն ունի նաև Արամի ավագ որդին` Առնոն։ «Հավես բան» խորագրի փուլում նա այլ երեխաների հետ բարձով ծեծում է հայրիկին համ Սրբուկին` յուրաքանչյուր սխալ պատասխանի համար։
Նոր եթերաշրջանում որոշակի փոփոխություններ է կրել նաև Արուս Տիգրանյանի էջը։ Բացի միջոցառումների լուսաբանումներն ու հարցումները, նա կբացահայտի տարբեր մասնագիտություններ։
Ամբողջությամբ՝ life.tert.am