
Իսպանիայի Լետիցիա թագուհին Մադրիդում բարեգործական երեկույթի է մասնացել։ 46-ամյա թագուհին խիստ, բայց կանացի կերպար է ընտրել։
Ֆիլիպ VI թագավորի կինը հանրությանը ներկայացել է մոխրագույն զգեստով, որը համադրել է բարակ գոտու հետ՝ ընդգծելով հարթ գոտկատեղը։ Կերպարն ամբողջացնում էին սև բարձրակրունկներն ու պայուսակը։ Թագուհին նախընտրել էր չհավաքել մազերը և շեշտադրել էր աչքերը։
Սովորաբար Լետիցիա թագուհին ներկայանում էդասական կերպարներով, սակայն վերջերս նա ցնցել էր հանրությանը։ Իսպանիայի առաջին տիկինը հանրությանը ներկայացել էր կաշվե զգեստով։
Լետիցիա թագուհին Ֆիլիպ VI թագավորի հետ ամուսնացել է 2004թ.-ին։ Նրանք երկու դուստր ունեն՝ Լեոնորը և Սոֆիան։