Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը:
Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների»: