«Սպորտի բնագավառում ևս երկու խնդիր, որոնց կարելի է արագ և որակյալ լուծում տալ». Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

«Սպորտի բնագավառում ևս երկու խնդիր, որոնց կարելի է արագ և որակյալ լուծում տալ». Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սպորտի բնագավառում ևս երկու խնդիր, որոնց, կարծում եմ, կարելի է արագ և որակյալ լուծում տալ։ Մարզիչների մասով հարցը շատ կարևոր է այն պահով, որ այդ մարդիկ իսկապես զգալիորեն անտեսված են՝ համեմատած իրենց արած հսկայական աշխատանքին և սա կլինի որոշակի դրական գնահատական։ Իսկ մարզահագուստների մասով, կարևոր է, որ համաշխարհային և մայրցամաքային ստուգատեսներին ըստ արժանվույն ներկայանանք՝ հատկապես,որ գումարն այսպես թե այնպես ծախսվում է… Եվ բացի դրանից, մարզահագուստը պետք է առաջին հերթին լինի որակյալ և հարմարավետ մարզիկի համար»։