Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողների անակնկալը՝ Խարբերդում բնակվող սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողների անակնկալը՝ Խարբերդում բնակվող սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին. shamshyan.com

Մարտի 6-ին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿԲ պետ, ոստիկանության մայոր Տիգրան Խաչատուրյանի գլխավորությամբ կազմակերպել էին տոնական միջոցառում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման գլխավոր հյուրերն էին Խարբերդում բնակվող Սիրոյանների բազմազավակ ընտանիքը: Նրանք ունեն 7 զավակ և ամենափոքրի՝ 1 ամյա Նարեկի ծննդյան օրն էր այսօր, ինչի առիթով էլ Ն. Դուրյանի մտահաղացմամբ տեղի ունեցավ հրաշալի այս միջոցաոռւմը: Միջոցառմանը ներկա էին Նարեկի մայրիկը, տատիկը և մյուս քույրերն ու եղբայրները։

Միջոցառումը անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Մանկան մոլորակ» մանկական սրճարանում, որտեղ երեխաները մինչև տոնական սեղանի առջև նստելը, ոստիկանների հետ խաղացին մանկական խաղեր, այնուհետև երեխաների համար կազմակերպեցին տոնական համերգ՝ սիրված մուլտֆիլմերի հերոսների կերպարներով: Տոնական տորթը կտրեց տան ավագը՝ տատիկը, իսկ երեխաներն էլ իրենց զգում էին իսկապես Մանկան մոլորակում:

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ այս միջոցառման կազմակերպման գաղափարը ողջունել է նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, իսկ նման միջոցառումներ հասարակության կողմից սիրված ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանի կողմից բազմաթիվ անգամներ են կազմակերպվել:

shamshyan.com



Նման նյութեր