«Բանկերը և վարկային կազմակերպությունները խուսափում են գյուղացիներին էժան վարկեր տալուց». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Բանկերը և վարկային կազմակերպությունները խուսափում են գյուղացիներին էժան վարկեր տալուց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը եղել ու մնում է քաղաք-պետություն, մինչդեռ հայրենիքն սկսվում և ավարտվում է գյուղով: Սահմանագոտում ապրող, իրենց կյանքը վտանգող գյուղացիներն իսկական հայրենասերներ են, որ չեն լքել երկիրը: Երկրագործությամբ զբաղվելու համար ոռոգման ջուրը քիչ է, անասնապահներին անասունների միջնորդ գնորդներն են խաբում, Տավուշի մարզում, օրինակ, ոչ մի սպանդանոց չկա:

Գյուղացիներին խաբում են չինական և հնդկական էժան ու անորակ բուժանյութեր ներկրողները:

Տավուշի մարզում ընդամենը 10 հակակարկտային «Զենիթ» տեսակի կայան կա, որոնք, սակայն, կարկտի դեմ անարդյունավետ են: Գյուղատնտեսությունում ապահովագրության համակարգ չկա:

Բանկերը և վարկային կազմակերպությունները, տարբեր պատճաբանություններով, խուսափում են գյուղացիներին էժան վարկեր տալուց: Այս դժնդակ պայմաններում գյուղացիները դիմակայում են: Գյուղացիները, ի տարբերություն քաղաքաբնակներրի, քաղաքականապես ակտիվ չեն: Այդ պատճառով իշխանությունը նրանցից վախենալու բան չունի, որ գյուղացիներին սատարող քայլեր անի»:

Հայաստանը եղել ու մնում է քաղաք-պետություն, մինչդեռ հայրենիքը սկսվում եւ ավարտվում է գյուղով: Սահմանագոտում ապրող,…

Gepostet von Voskan Sargsyan am Dienstag, 5. März 2019



Նման նյութեր