«Ալիևը մերժեց Փաշինյանին». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Ալիևը մերժեց Փաշինյանին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը մերժեց Փաշինյանին.

Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել։ Ինչքան էլ գոհունակություն արտահայտենք այն փաստի առթիվ, որ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է բանակցային գործընթաց Արցախի վերադարձով՝ պետք է նկատենք, որ պաշտոնական Երևանի հայտարարություններն այս առիթով ոչ կոնցեպտուալ բնույթ ունեն, ինչը որոշակի շփոթ է առաջացնում նաև միջազգային շրջանակներում։

Պատահական չէ, որ ԵՄ պաշտոնյաններն ու Փաշինյանն, ըստ էության, տարբեր լեզուներով էին խոսում բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխության մասին։ Երբ Հայաստանի այս կամ այն նախաձեռնությունը ԼՂ հարցում հում է լինում, դրանից անմիջապես օգտվում է Բաքուն՝ Երևանին մեղադրելով ապակոռուցողականության մեջ։ Դիվանագիտությունը սիրում է ոչ թե էմոցիաներ կամ բարձրագոչ հայտարաություններ, այլ առաջին հերթին՝ ռացիոնալություն»։

Ալիևը մերժեց ՓաշինյանինԱլիևը հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել։ Ինչքան էլ…

Gepostet von Սուրեն Սուրենյանց am Mittwoch, 6. März 2019



Նման նյութեր