Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին փայլատակել է իր շատերից տարբերվող գրագիտությամբ և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղել մի կին զինծառայողի վերաբերյալ, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում,իսկ պաշտպանության նախարարի պատասխանը լսելուց հետո էլ պարոն Տոնոյանին հիշեցրել է, որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն…»:
Վայ,ինչ լավ է,որ ԱԺ-ում կա տիկին Նազարյանը,ով իր կոլեգաներին մարդկանց ֆիզիոլոգիայից մանրամասներ է բացատրում և հիշեցնում է,որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, երեխա ունենալու առանձնահատկություն ունեն… Ինչ լավ է, որ տիկին Նազրայանը դա ասաց, թե չէ այդ մասին ոչ ոք չգիտեր և չէր կռահում, հատկապես պաշտպանության նախարարը… Տիկին Նազարյանի այս բացահայտումից կարող եմ ենթադրել, որ նա մինչև հիմա այդ մասին չգիտեր… Ի՜նչ հայտնագործություն է արել ԱԺ փոխխոսնակը… Կարող է ազգովի սույն տիկնոջը ներկայացնենք Նոբելյան մրցանակի՝ դարակազմիկ բացահայտման համար…
Խորհուրդ կտամ տիկին Նազարյանին «Ո՞վ կարող է երեխա ունենալ… Կինը՞, թե տղամարդը՞» հարցն ուղղել «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղի մասնակիցներին և հուսալ, որ ինտելեկտուալների թիմը սխալ կպատասխանի…
Իսկ եթե լուրջ՝ սա արդեն խեղկատակություն է… Շատ տխուր է այս ԱԺ-ի պատկերը… Ինչպես կասեր նախկին գումարման ԱԺ-ների «դասականներից» մեկը՝ Ախչիկ ջան,խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես… Ես խորհուրդ կտամ լսել «դասականին» և լռել…
Որքան կռահում եմ,նախկին «մաեստրո» Գալուստ Գրիգորիչի դափնիները հանգիստ չեն տալիս «մաեստրոուհի» Լենա Նազարյանը… Այս տեմպերով եթե շարունակվի,նա շատ կարճ ժամանակահատվածում կհասնի և կանցնի ԱԺ նախկին նախագահին և «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով…»:
Քանի որ տիկին Նազարյանը անցել է «տաֆտալոգիայի», նրան այդ իսկ ոճով հիշեցնեմ, որ ՀՀ հպարտ քաղաքացին գնտում է, որ «Լավ է ապրել կուշտ և առողջ,քան հիվանդ և սոված»:
…Հարգելի ԱԺ փոխխոսնակը, հուսամ, չի մոռացել,թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը.կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան և օրգանիզմների հնարավորությունների մասին գիտեն ՀՀ գրթե բոլոր չափահաս, և, նույնիսկ,շատ անչափահաս քաղաքացիները, իսկ այ «կուշտ և առողջ» ապրելու մասին մի փոքր էլ պետք է մտածի գործող իշխանությունը…
Հ.Գ. Հավելեմ, որ որոշ ժամանակ առաջ սույն տիկինը իր ՔՊ-ական գործընկերների ճոխ հավելավճարները մեկնաբանելիս ուրիշ բան չհնարելով հայտարարել էր,որ վերջիններս իրենց և հարազատ շրջապատներին ինքնապարգևատրել են իներցիայով…