Ռուսաստանում պատիժ է սահմանվել համացանցում կեղծ տեղեկություններ պարունակող և պետությանը վիրավորող հրապարակումների համար
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում պատիժ է սահմանվել համացանցում կեղծ տեղեկություններ պարունակող և պետությանը վիրավորող հրապարակումների համար

Ռուսաստանի Դաշնության պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է կեղծ տեղեկատվության, ինչպես նաև հասարակությանն ու իշխանություններին վիրավորող հրապարակումների դեմ պայքարի վերաբերյալ օրինագծեր:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթղթերն անցյալ տարվա վերջին խորհրդարանի ստորին պալատ են ներկայացրել Անդրեյ Կլիշասը և այլ խորհրդարանականներ:

Առաջին օրինագիծն արգելում է հանրային նշանակություն ունեցող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը, որը տարածվում է հավաստի տեղեկության անվան տակ և վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի, առողջության, ունեցվածքի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության համար: Նման օրինախախտման համար նախատեսված է 30 000-ից մինչև 1,5 մլն ռուբլու չափով տուգանք:

Մյուս նախագծերը ենթադրում են մարդկային արժանապատվությունը, հանրային բարոյական նորմերը, ինչպես նաև պետությանը վիրավորող հրապարակումների արգելափակում: Նման անձինք կտուգանվեն 30 000–ից 300 000 ռուբլու չափով:

Նշվում է, որ իրավախախտներին հայտնաբերելուց հետո ՌԴ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները պետք է դիմեն Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությանը («Роскомнадзор»)՝ համապատասխան միջոցների ձեռնարկման պահանջով: Իր հերթին ծառայությունը պետք է օպերատիվ կերպով տեղեկացնի լրատվամիջոցին արձանագրված իրավախախտման մասին՝ պահանջելով հեռացնել կեղծ տեղեկություն պարունակող գրառումը:

Ըստ օրենքի՝ ԶԼՄ-ն պետք է կատարի պահանջը փաստաթուղթը ստանալուց անմիջապես հետո: Եթե դա տեղի չունենա՝ «Роскомнадзор»-ն իրավունք ունի արգելափակելու լրատվամիջոցին հասանելիությունը և վերականգնելու միայն պահանջը կատարվելուց հետո:

tert.am

 

 



Նման նյութեր