«Տղա չեմ մեծացրել, որ ինչ-որ ստոր կենդանիներ խլեն կյանքը ու ազատ ապրեն». սևազգեստ մայրերը շարունակում են բողոքի ակցիաները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տղա չեմ մեծացրել, որ ինչ-որ ստոր կենդանիներ խլեն կյանքը ու ազատ ապրեն». սևազգեստ մայրերը շարունակում են բողոքի ակցիաները

Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պահանջում էին անձամբ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու իրենց որդիների սպանության գործերը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝  կառավարությունից «սևազգեստ մայրերի» հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա խոստացավ, որ կկազմակերպվի այդ հանդիպումը, բայց մինչ այդ վարչապետին Քննչական կոմիտեից պետք է զեկուցեն ընթացիկ արդյունքների  մասին։ Մայրերի դիտարկմանը, թե ոչինչ էլ չի արվել՝ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ մի բան չանելն էլ արդյունք է։

Ամբողջությամբ՝ pastinfo.am



Նման նյութեր