«Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից». Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

«Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բավականություն ստացա Կառավարության նիստում վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից: Հիշում եմ նախկին կառավարությունները ու բառ էլ էլ չեմ գտնում, թե ինչի հետ համեմատեմ… Հլու-հնազանդ, անլեզու, թուքումուր ուտող նախարարներին որ հիշում ես, իրենց տեղը կարմրում ես…. Սերժ Սարգսյանի ժամանակ դեռ ոչինչ… Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ականատեսները պատմում են, որ ամենատարբեր սխոդկաներում /դրանք նիստեր կոչելը մեղք է/ անգամ մայր էր քրֆում, ու ձայն չէին հանում: Որքա՜ն իրեն ազատ է զգում առողջապահության նախարարը չհամաձայնելու, թեպետ ասեմ, ես էլ իր փաստարկների հետ համաձան չեմ: Կամաց-կամաց, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մենք պետություն ենք դառնում, ընկերներ»:



Նման նյութեր