Տիգրան Խաչատրյանը գլխի շրջանում մահացու վնասվածքն ստացել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում` կիրառված հատուկ միջոցների հետեւանքով
Advertisement 1000 x 90

Տիգրան Խաչատրյանը գլխի շրջանում մահացու վնասվածքն ստացել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում` կիրառված հատուկ միջոցների հետեւանքով

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել, թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները:

Խաչատրյան Տիգրան` ծնված 30.01.1985 թվականինԵրևանքաղաքում, նախկինումչդատված, անկուսակցական:

Նրա դին  բժշկական կենտրոն է տեղափոխվել2008թ. մարտի1-ին` ժամը22-իսահմաններում, «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ թիվ 43 բրիգադի շտապ օգնության ավտոմեքենայով:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանի դիակի վրա հայտնաբերվել է գլխի ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրյա-հյուսվածքային դեֆեկտով, գանգաթաղի և հիմիոսկորների բաց կոտրվածքներ, գլխուղեղի ջնջխում, որոնք էլ անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում նրա մահվան հետ:

Դիահերձման ժամանակ Տիգրան Խաչատրյանի գանգից հանվել է մետաղի կտոր:

Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանի դիակից հանված մետաղյա կտորը գործարանային արտադրության «Չերյոմուխա– 7» տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է: Գազային նռնակի պլաստմասսե խցանները, հավանաբար, անջատվել են որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Խաչատրյանը ցուցարարներին միացել է ժամը 19-իսահմաններում` ընկերոջ` Արտյոմ Աբովյանի, հետ: Ժամը 20-ի սահմաններում խառնաշփոթի պատճառով բաժանվել են միմյանցից, ինչից հետո Տիգրան Խաչատրյանը զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում գտնվող դալանի մոտ, որտեղ էլ մահացու վիրավորվել է`ոստիկանության ուժերի կողմից կիրառված հատուկ միջոցների`«Չերյոմուխա– 7» -ի հետեւանքով:

Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և ցուցմունք տվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 17.30-իսահմաններում, գնացել է Արտյոմ Աբովյանի տուն և այլևս չի վերադարձել: Ժամը 21-իսահմաններում զանգահարել է որդուն, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել: Սկսել են փնտրել նրան և ժամը 04-ի սահմաններում դիակը գտել են դիահերձարանում:

Մինչև իշխանափոխությունը կատարված քննությամբ պարզվել էր «Չերյոմուխա– 7» տեսակի հատուկ միջոց կիրառած ոստիկանների շրջանակը, սակայն հնարավոր չէր եղել նույնականացնել փամփուշտը։ Անգամ միջազգային փորձագետներն էին ասել, որ նույնականացումը հնարավոր չէ։ ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ`Տիգրան Խաչատրյանի վիրավորվելու դրվագին ականատես անձանց հայտնաբերելու, մեղավորի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

pastinfo.am