Այսօր առաջինն Asekose.am-ի հետ զրույցում դերասանուհի Մերի Մակարյանը հաստատեց իր՝ ընտրյալ ունենալու լուրը: Դերասանուհին, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ նշել՝ ասելով, որ ընտրյալի մասին տեղեկություններ կհաղորդի միայն այն ժամանակ, երբ իրենց հարաբերություններն օրինականացվեն:
Նշենք, որ Asekose.am-ին ամեն դեպքում հաջողվեց որոշ մանրամասներ պարզել Մերի Մակարյանի ընտրյալից: Այսպես, վերջինիս անունը Վարդան է և նա բնակվում է Միացյալ Նահանգներում: Սովորել է Կալիֆորնիայի համալսարանում՝ իրավաբանության ֆակուլտետում: Ներկայումս աշխատում է որպես փաստաբան: Վարդանը մեծահարուստ և հայկական ավանդապաշտ ընտանիքից է, ներկայումս գտնվում է Հայաստանում: Ավելացնենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վարդանը և Մերին ծանոթացել են հենց ԱՄՆ-ում, ուր դերասանուհին հանգստի նպատակով մեկնել էր գրեթե մեկ ամիս առաջ:
asekose.am