ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով կանանց Մարտի 8-ի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույնն է՝ բարդ է, (այս հարցազրույցը՝ վկա), բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը:
Բոլորին մաղթում եմ շատ սեր՝ զավակի, ամուսնու, ընկերոջ, հարազատի կողմից սեր, սեր և կրկին սեր»,- ասված է գրառման մեջ: