Երևանում այս տարի մարտի 8-ին նույնպես «սուպեր» ծաղկափնջերի պակաս չկա:
NEWS.am-ի թղթակիցն այսօր մայրաքաղաքի էլիտար սրահներից մեկում ֆիքսել է ծաղկեփնջեր մինչև 405 հազար դրամ արժողությամբ: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի նույն սրահում մեր թղթակիցը ֆիքսել էր 499 հազար դրամ, իսկ դրանից 2 տարի առաջ մինչև 850 հազար դրամ արժողությամբ ծաղկեփնջեր:
Ծաղկի սրահի աշխատակիցները վստահեցրին, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերը այս օրերին պահանջարկ ունեն:
Նշենք, որ Երևանում կակաչի միջին գինն այսօր 300-800 դրամ է, վարդի 1 հատն արժե 1000-2500: